«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բաքու-Ստեփանակերտ vs Բելգրադ-Պրիշտինա

Բաքու-Ստեփանակերտ vs Բելգրադ-Պրիշտինա
21.03.2023 | 13:54

Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:
Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ:
1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախ և առաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարաքաղաքական խաղացողների ներգրվմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն:
Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է, նոր ճնշումներ բանացնելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:
2. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խասրխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:
Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:
3. Սերբ ժողովուրդը կազմակերպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին:
Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասիոնարությունն ու դիմադրել գլոբալ պրեսսինգին, այնպես էլ «ավելի լավ կյանքի» գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:
Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե՛ Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե՛, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:
Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:
Այնինչ Նիկոլն անում է ճիշտ հակառակը, և նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակներն առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ